Սեպտեմբերի 25-ին Վրաստանի տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ։ Աբխազիայում, Աջարիայում, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի, Ռաճա-Լեչխումիի, Մցխեթա-Մթիանեթիի և Կախեթիի շրջաններում տեղ-տեղ՝ հորդառատ։ Հնարավոր է ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում, ծովում՝ 3-4 բալանոց փոթորկային ալեկոծություն։
Սպասվող տեղումները կարող են գետերում առաջացնել ջրի մակարդակի բարձրացում, փոքր գետերի հեղեղումներ, իսկ բլրային և լեռնային գոտիներում՝ սողանքա-հեղեղատար (սելավային) գործընթացների առաջացում և ակտիվացում (սպառնալիքի մակարդակը՝ միջին), հաղորդել է Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։