Վրաստանի կառավարության ղեկավարը` ղարաբաղյան հակամարտության մասին

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություն է հրավիրել:

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի Արտաքին գործերի նախարարության, ուժային կառույցների ու մի շարք այլ մարմինների ղեկավարները:
Վարչապետն իր մտահոգությունն է հայտնել ղարաբաղա-ադրբեջանական սահմանում իրավիճակի սրման և մարտական գործողությունների վերսկսման պատճառով:
Կվիրիկաշվիլին հույս է հայտնել, որ միջազգային հանրության ջանքերով հնարավոր կլինի հասնել կրակի դադարեցմանը, ինչն ըստ նրա կարևոր է նաև տարածաշրջանի համար:
Հաղորդում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Թողնել պատասխան