Վրաստան-Ռումինիա ռազմավարական համագործակցության հաստատման մասին հռչակագիր է ստորագրվել

Վրաստանի և Ռումինիայի նախագահները ստորագրել են Վրաստանի և Ռումինիայի միջև ռազմավարական համագործակցության հաստատման մասին հռչակագիրը։

Հռչակագիրը ստորագրվել է Բուխարեստում՝ Կոտրոչեն պալատում, որտեղ կայացել է Սալոմե Զուրաբիշվիլիի և Կլաուս Յոհանսի հանդիպումը։ Ռումինիայի նախագահը պատմական պահ է անվանել համատեղ հռչակագրի ստորագրումը։

«Մեր ռազմավարական գործընկերության շրջանակներում մենք կբարելավենք հարաբերությունները տրանսպորտի, էներգետիկայի, մարդկանց միջև հարաբերությունների, անվտանգության ոլորտում։ Ռումինիան մնում է Վրաստանի եվրաատլանտյան նկրտումների հավատարիմ ջատագովը»,- ասել է Ռումինիայի նախագահը։

Վրաստանի նախագահի Ռումինիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում են նաև Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպումները վարչապետ Նիկոլաե Չուկայի, Ռումինիայի Սենատի և Պատգամավորների պալատի նախագահների հետ։

Վրաստանում քաղաքական դաշտը պետք է համատեղ աշխատի ԵՄ-ի առաջարկների կատարման ուղղությամբ. Յոհանս