Վրաստանում ամենաբարձր աշխատավարձ ունեցող 6 պաշտոնյաները

Պաշտոնատար անձանց աշխատավարձերն ու հավելավճարները հաճախ են քննարկման թեմա դառնում: Բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակել «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի» կողմից ստեղծված բաց տվյալների հարթակը` DataLab-ը:

Մասնավորապես, կայքէջում հրապարակվել է պաշտոնատար անձանց` 2017 թվականին հայտարարագրված եկամուտները: «Բիզնեսպրեսնյուսը» տվյալների հիման վրա ներկայացնում է 6 ամենաբարձր աշխատավարձ ունեցող անձանց, ում տարեկան եկամուտները անցնում են 200 հազար լարիից:

DataLab-ում հրապարակված տվյալների համաձայն, ամենաբարձր վարձատրվող պաշտոնատար անձը Վրաստանում «Վրաստանի պետական էլեկտրահամակարգերի»  խորհրդի նախագահ Սուլխան Զումբուրիձեն է: Նրա տարեկան աշխատավարձը կազմում է 341 700 լարի: Նշենք, որ Զումբուրիձեն նշված պաշտոնը զբաղեցնում է 2007 թվականից:

Երկրորդ տեղում է «Գործընկերային հիմնադրամի» գործադիր տնօրեն Դավիթ Սագանելիձեն, ում տարեկան աշխատավարձը կազմում է 336 հազար լարի: Նա պաշտոնը զբաղեցնում է 2015 թվականից: «Գործընկերային հիմնադրամը» պետական ներդրումային հիմնադրամ է, գործում է 2011 թվականից: Հիմնադրամի ենթակայության տակ է գործում «Վրաստանի երկաթգիծը», «Վրաստանի նավթի և գազի կորպորացիան», պետական էլեկտրահամակարգերը և այլն:

Ամենաբարձր վարձատրվող անձանց թվում է նաև Վրաստանի կենտրոնական բանկի նախագահ/խորհրդի անդամ Կոբա Գվենետաձեն: 2017 թվականին նա 243 հազար լարի աշխատավարձ է ստացել: Պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականից:

«Կանոնակարգող հանձնաժողովի» ղեակավարի աշխատավարձի վերաբերյալ Վրաստանում երկար ժամանակ է քննարկումներ են ընթանում քաղաքացիական հասարակության շրջանակներում: Նա այս հորիզոնականում 4-րդ տեղն է զբաղեցնում: Այս պաշտոնը 2017 թվականից զբաղեցնում է Կոբա Բեքաուրին, ում տարեկան աշխատավարձը կազմում է 241 376 լարի:

5-րդ և 6-րդ հորիզոնականներն են զբաղեցում Կոմունիկացիայի ազգային հանձնաժողովի անդամներ Էլիսո Ասանիձեն և Գիորգի Փրուիձեն: Մասնավորապես, Էլիսո Ասանիձեի եկամուտը կազմել է 235 55 լարի, իսկ Փրուիձեինը` 234 620 լարի: