Դիվանագիտական կորպուսը մտահոգված է Վրաստանում տիրող վիճակով. Վաշաձե

«Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր դաշինքի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն և նախընտրական շտաբի պետ Գիորգի Վաշաձեն այսօր հանդիպել են Վրաստանում հավատարմագրված դիվանագետներին: Հանդիպումից հետո, Գիորգի Վաշաձեն լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ դիվանագետները մտահոգված են Վրաստանում ստեղծված իրավիճակով:

«Մենք խոսել ենք 3 հիմնական խնդրի շուրջ: Դիվանագիտական կորպուսը մտահոգված է երկրում տիրող վիճակով: Հանդիպմանը խոսել ենք այն հարձակումների մասին, որոնք տեղի են ունենում հասարակության հանդեպ իշխանությունների կողմից: Երկրորդը հարցը վերաբերում էր ընտրական հանձնաժողովներին և խախտումների կոնկրետ փաստերի մասին տեղեկատվություն ենք տվել: Խոսել ենք նաև վարչական ապարատի մոբիլիզացման մասին, որով փորձ է արվում խանգարել մեզ և աջակցել Սալոմե Զուրաբիշվիլիին»,- հայտարարել է Գիորգի Վաշաձեն: