Վարչապետը կմասնակցի Փարիզի խաղաղության ֆորումին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխարհի առաջնորդների հետ միասին կմասնակցի Փարիզի խաղաղության ֆորումին։

Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ այդ նպատակով Ղարիբաշվիլին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։

«Աշխատանքային այցի շրջանակներում վարչապետը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա»,- նշված է հաղորդագրության մեջ: