Երեկվա օրը համառոտ. հունվարի 25

Բաքվում՝ Հեյդար Ալիևի կենտրոնում, Լադո Գուդիաշվիլի հիմնադրամի և Ադրբեջանում Վրաստանի դեսպանատան աջակցությամբ բացվել է վրացի նկարիչ Լադո Գուդիաշվիլիի աշխատանքների ցուցահանդեսը։

Թբիլիսիում հունվարի 25-ին Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան (International Holocaust Remembrance Dayնվիրված միջոցառում է անցկացվել:

Վրաստանի դպրոցների 59 տոկոսն ամբողջական կամ մասնակի վերանորոգման կարիք ունի, իսկ 64 տոկոսը չունի որևէ գիտական ​​լաբորատորիա։

«Վրաստանը հետևում է Պուտինի օրինակին», այս վերնագրով հոդված է հրապարակել ամերիկյան Politico-ն:

2023 թվականին Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Թմրամիջոցների վերահսկման ծառայությունը թմրամիջոցների ազդեցության թեստ է կիրառել 5492 անձանց նկատմամբ, որոնցից 4023-ը թմրամիջոցների ազդեցության տակ են եղել։

2023 թվականին մայրաքաղաք Թբիլիսիում աղբ թափելու համար 1 մլն 091 հազար 500 լարի տուգանք է նշանակվել։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է 4 երկրներում Վրաստանի նորանշանակ դեսպաններին։ Վրաստանը նոր դեսպաններ ունի Չինաստանում, Իսրայելում, Հորդանանում և Քուվեյթում։

Վրաստանի հասարակության և քաղաքական գործիչների ներկայացուցիչները նամակով դիմել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, Գերագույն ռադային և Ուկրաինայի հանրային պաշտպանին։

Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և կուսակցության պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը հասել է 6,62 միլիարդ դոլարի։

Արևելյան գործընկերության (EaP) 2023 թվականի ինդեքսի վեց երկրների շարքում Վրաստանը զբաղեցնում է երրորդ տեղը, առաջին տեղը զբաղեցնում է Մոլդովան, երկրորդը՝ Ուկրաինան: Չորրորդ, հինգերորդ և վեցերորդ տեղերում միմյանց հաջորդում են Հայաստանը, Ադրբեջանը և Բելառուսը։