Թբիլիսիում 1 մլն լարիից ավելի տուգանք՝ աղբ թափելու համար

2023 թվականին մայրաքաղաք Թբիլիսիում աղբ թափելու համար 1 մլն 091 հազար 500 լարի տուգանք է նշանակվել։ Այս տվյալը նշված է Թբիլիսիի քաղաքապետարանից bpn.ge լրատվականին տրամադրած տեղեկատվության մեջ։

Ըստ այդ տեղեկության՝ 2023 թվականին հանրային վայրերում աղբ նետելու համար տուգանվել է 1845 ֆիզիկական անձ, նրանցից 93-ն օտարերկրյա պետությունների քաղաքացիներ են։

Հիմնականում արձանագրությունները վերաբերում են թափոններով շրջակա միջավայրի աղտոտմանը։