Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով Բաքվում է

Բաքվի Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը:

Հնչել են Վրաստանի և Ադրբեջանի պետական օրհներգները: Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին օդանավակայնում դիմավորել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը:

Այցի ընթացքում Վրաստանի կառավարության ղեկավարը կհանդիպի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ադրբեջանցի գործընկեր Արթուր Ռասիզադեի հետ, ինչին կհետևեն երկու երկրների պաշտոնատար այրերի մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Հաղորդում է Վրաստանի կառավարության հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Թողնել պատասխան