Լադո Գուդիաշվիլիի աշխատանքները ցուցադրվում են Բաքվում

Բաքվում՝ Հեյդար Ալիևի կենտրոնում, Լադո Գուդիաշվիլի հիմնադրամի և Ադրբեջանում Վրաստանի դեսպանատան աջակցությամբ բացվել է վրացի նկարիչ Լադո Գուդիաշվիլիի աշխատանքների ցուցահանդեսը։

Ցուցահանդեսում ներկայացված են Գուդիաշվիլիի ստեղծագործությունները փարիզյան շրջանից մինչև երկրային կյանքի ավարտը։ Դրանց թվում ցուցադրված են նաև նկարչի գրաֆիկական աշխատանքները։

Ադրբեջանում առաջին անգամ է կազմակերպվում Լադո Գուդիաշվիլիի անհատական ​​ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը կտևի մինչեւ ապրիլի 24-ը։