Ղարիբաշվիլին հանդիպել է ԵԽ-ում Վրաստանի նորանշանակ դեսպանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրախորհրդարանում Վրաստանի նորանշանակ դեսպան Թամար Թալիաշվիլիին։

Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի եվրաինտեգրման հեռանկարը և այս ուղղությամբ ընթացող գործընթացները։

Վարչապետը շնորհավորել է Թամար Թալիաշվիլիին ԵԽ-ում Վրաստանի ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության բնագավառում։