Դեկանոիձեն նախագահին կոչ է անում ներում շնորհել Գվարամիային

«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Խատիա Դեկանոիձեն Վրաստանի նախագահին կոչ է անում ներում շնորհել «Մթավարի արխի» հեռուսաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիային։

Դեկանոիձեն լրագրողներին ասել է, որ վերաքննիչ դատարանի հրապարակած դատավճռից հետո Նիկա Գվարամիայի ազատությունը կարևոր նշանակություն ունի Վրաստանի եվրաինտեգրման համար։

«Նիկայի ազատությունը միայն Նիկայի ազատությունը չէ: Սա շատ կարևոր է Վրաստանի եվրաինտեգրման համար, ներառյալ 12 կետերի կատարումը, քանի որ Եվրախորհրդարանի բանաձևում գրված է, որ Նիկայի ազատությունը կարևոր է լրատվամիջոցների ազատության առումով: Ուստի ուզում եմ կոչ անել նախագահին` պատասխանատվություն ստանձնել եվրաինտեգրման համար և ազատ արձակել Նիկա Գվարամիային», — ասել է Խատիա Դեկանոիձեն։

Հիշեցնենք, որ Թբիլիսիի վերաքննիչ դատարանը մեղավոր էր ճանաչել «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիային։

Կարդացեք նաև՝

Քաղաքական հաշվեհարդար է․ փորձագետը մեկնաբանում է ընդդիմադիր մեդիայի հիմնադրի ազատազրկումը