Թբիլիսիի և Տալինի միջև փոխհամաձայնության հուշագիր է կնքվել

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Տալինի իր գործընկեր Տաավի Աասմանի հետ երկու քաղաքների միջև փոխհամաձայնության հուշագիր է կնքել:

Փաստաթուղթը ենթադրում է երկու մայրաքաղաքների իշխանությունների միջև համագործակցության ակտիվացում, հասարակական տրանսպորտի, շրջակա միջավայրի պաշտպանության, մշակութային ժառանգության պահպանման և էլեկտրոնային կառավարման ոլորտներում փորձի փոխանակում:

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ երկու քաղաքների ղեկավարները քննարկել են վերոնշյալ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Կախա Կալաձենան անդրադարձել է քաղաքապետարանի կողմից իրականացվող և ապագայում նախատեսված ծրագրերին՝ պատրաստակամություն հայտնելով կիսվել տարբեր ոլորտներում հաջող իրականացված փորձով:

Թբիլիսիի քաղաքապետի խոսքով, համատեղ նախագծերի իրագործումը կնպաստի երկու քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների խորացմանը:

Տաավի Աասմանն իր հերթին նշել է, որ հուշագիրը Տալինին հնարավորություն կտա կիրառել Թբիլիսիի լավագույն փորձը:

Թողնել պատասխան