Աբխազական պատերազմում զոհվածների աճյունները կվերահուղարկավորվեն Դիղոմիի եղբայրական գերեզմանատանը

Ապրիլի 26-ին Թբիլիսիի Դիղոմիի եղբայրական  գերեզմանոցում վերահուղարկավորվեն 1992-93 թթ․ վրաց-աբխազական զինված հակամարտության ժամանակ անհայտ կորած զինյալների մասունքները: Աբխազիայից 18 զինվորականի և 4 խաղաղ բնակչի աճյունների տեղափոխումը մի քանի օր առաջ է ավարտվել:

Մինչ վերահուղարկավորությունը (ժամը 16:00-ին) Սուրբ Երրորդություն (Սամեբա) մայր տաճարում ժամը 12:00-15:00-ին տեղի կունենա հոգեհանգստյան արարողությունը:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ հակամարտության արդյունքում անհայտ կորածների հարցերով զբաղվող հատուկ մեխանիզմներ են ձևավորվել։ Աշխատանքներն իրականացվում են փախստականների և վերաբնակեցման հարցերով նախարարության հետ: Ծրագրի շրջանակներում թվով 11 վրաց-աբխազական հանդիպում է կազմակերպվել: Բանակցությունների արդյունքում հայտնաբերվել է 148 մարդու մարմնի մնացորդ, գործողություններն այսօր ևս շարունակվում են»,-interpressnews-ի փոխանցմամբ, ասված է նախարարության տարածած հայտարարությունում:

Թողնել պատասխան