ԵՄ-Վրաստան համաձայնագրի հնարավոր դադարեցման շեմին

Վրաստանում ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության տեղեկատվական կենտրոնը սկսում է վիզայի ազատականացման մասին տեղեկատվական քարոզարշավի երրորդ ալիքը:

Քարոզարշավ սկսելու գաղափարը ծագել է վերջին ժամանակահատվածում, երբ ԵՄ-ի որոշ երկրներ հանդես եկան ԵՄ-Վրաստան ոչ վիզային ռեժիմի մասին համաձայնագիրը վերանայելու պահանջով՝ հիմք դնելով ռեժիմի դադարեցման մեխանիզմն ուժի մեջ մտցնելու մասին խոսակցություններին:

«ԵՄ-ից անհանգստություն էր արտահայտվել, որ եվրոպական որոշ երկրներում աճել է ինչպես քրեական հանցագործությունների, այնպես էլ օթեւան փնտրողների թիվը: Քարոզարշավը նպատակ ունի այս մարտահրավերները հաղթահարել»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Նինո Բոլքվաձեն՝ ընդգծելով, որ տեղեկատվական արշավը ընդգրկելու է Վրաստանի տարբեր շրջաններ։

Թողնել պատասխան