Մայրաքաղաքում ապօրինի շինարարությանը վերջ է դրվել. Կալաձե

Մայրաքաղաքում ապօրինի շինարարությանը վերջ է դրվել։ Լրագրողների հետ զրույցում ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ հավաստիացնելով, որ այսուհետ որևէ մեկը ապօրինի շինարարություն իրականացնելու հնարավորություն չի ունենա։

«Ինչ վերաբերում է «Սվետի» (թարգմ՝ սյուն) շինարարական ընկերությանը, այն լուրջ խախտումներ է գրանցել: Ուղիղ կարող եմ ասել, որ նրանք ապօրինի շինարարությամբ էին զբաղված: Մենք դրա իրավունքը ոչ ոքի չենք տալու: Հարի-հարալեի (այսպես ասած խաղ ու պարի, խմբ․) եւ անորոշ շինարարության ժամանակներն ավարտվել են մայրաքաղաքում: Ձեզ հայտնի է, որ հրդեհային անվտանգության կանոնների պահպանման տեսանկյունից լուրջ փոփոխություններ ենք արել: Այս ամենն արվում է  յուրաքանչյուրիս համար»,-ասել է Կալաձեն:

Հիշեցնենք, որ «Սվետի» ընկերության շինարարական աշխատանքներն արդեն մի քանի վայրերում դադարեցված են:

Interpressnews-ի փոխանցմամբ, առկա տեղեկատվության համաձայն, «Սվետ»-ին Դիդուբե թաղամասում առանց թույլատվության բնակելի համալիր էր կառուցում, ինչի պատճառով Թբիլիսիի քաղաքապետարանը դադարեցրել է ընթացող աշխատանքները: Եվս մեկ շինհրապարակում աշխատանքների դադարեցման պատճառ է դարձել նախագծից շեղվելը:

Թողնել պատասխան