Իսպանիայում խարդախության, կողոպուտի և ավազակային հարձակման մեղադրանքով ձերբակալվել են Վրաստանի մեկ, Իսպանիայի երեք քաղաքացի

Իսպանիայում խարդախության, կողոպուտի և ավազակային հարձակման մեղադրանքով ձերբակալվել են Վրաստանի մեկ, Իսպանիայի երեք քաղաքացի։ Այս մասին հայտնում է Կատալոնիայի ոստիկանությունը։

Ըստ տեղեկատվության՝ տուն մտնելու պատրվակով ձերբակալվածները ներկայացել են գազային ընկերության ներկայացուցիչներ։

Հանցավոր խմբի զոհերն են դարձել տարեցները, միայնակ անձինք, հաճախ էլ Պարկինսոնյան և Ալցգեյմերի հիվանդություններ ունեցողները։

Վրաստանի քաղաքացի կինը հեռախոսային օպերատորի դեր է կատարել։ Նա զանգահարել է հանցավոր խմբի զոհերին ու հայտնել գազային կազմակերպության ներկայացուցիչների այցի մասին։

Թողնել պատասխան