Դեռահասի սպանության համար մեղադրվող անչափահասը դատապարտվել է

Վրաստանի Սամեգրելո և Զեմո-Սվանեթիի մարզի Զուգդիդի քաղաքի մանկական մարզադաշտում 15-ամյա դեռահասի սպանության համար մեղադրվող 17-ամյա անչափահասը դատապարտվել է ազատազրկման։ Զուգդիդիի դատարանի որոշմամբ` նա պետք է 12 տարի անցկացնի բանտում։

2022 թվականի նոյեմբերի 20-ին Զուգդիդի քաղաքի Մեսխիա փողոցում գտնվող մարզադաշտում 15-ամյա Սաբա Մամփորիան դանակահարվել էր սրտի և կրծքի շրջանում։ Մինչ հիվանդանոց հասնելը նա մահացել էր. այս միջադեպին նախորդել էին մի քանի անչափահասների վիճաբանությունն ու քաշքշուկը։

Նույն օրը ձերբակալվել է սպանության համար մեղադրվող 17-ամյա Էրեկլե Ցանավան: Սպանված դեռահասի ընտանիքը դժգոհ չէ դատարանի վճռից.

Անչափահասի սպանության դեպքի առթիվ քննությունը կատարվել է Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «ե» ենթակետով` ծանրացուցիչ հանգամանքներում անչափահասի նկատմամբ կատարված դիտավորյալ սպանություն։ Այս հոդվածը նախատեսում է 16-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում, բայց քանի որ մեղադրյալն անչափահաս է` դատապարտվել է 12 տարվա ազատազրկման։