Սահմանադրական փոփոխությունները նախագահի հետ անհամաձայնության պատճառով են. ընդդիմադիրներ

Ընդդիմությունը վստահ է, որ իշխող թիմը սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ անհամաձայնության պատճառով:

Նշվում է, որ երկրի առաջին դեմքի իրավասությունները պետք է նվազեն և նրան պետք է ընտրեն ուղիղ ընտրակարգով:

«Եվրոպական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչները հարցի շուրջ հանրաքվե են պահանջում:

«Վրացական երազանքի ներկայացուցիչները չեն թաքցնում անձնական ատելությունը նախագահ Մարգվելաշվիլիի նկատմամբ և պարզ է դառնում, որ նախագահի իրավասությունների նվազեցումն ու նախագահին ուղղակի կերպով ընտրելը չի վերաբերում պետության սկզբունքների փոփոխություններին»,- հայտարարել է «Ազատության շարժում-Եվրոպական Վրաստան» խմբակցության անդամ Իրակլի Աբեսաձեն:

«Միացյալ ազգային շարժումում» կարծում են, որ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ցանկանում է Սահմանադրությունը հարմարեցնել իրեն:

«Մարգվելաշվիլին կհաղթի, թե կպարտվի, էական չէ: Քննարկվող հարցն այն է, որ վրաց ժողովուրդը պետք է ընտրի նախագահին: Իվանիշվիլին փորձում է երկրում ունենալ լիակատար իշխանություն, բոլորը ենթարկվեն իրեն»,- հայտարարել է կուսակցության անդամ Զազա Բիբիլաշվիլին:

Թողնել պատասխան