Օսական կողմը կբացի Վրաստանի հետ «անցակետը»

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանությունը Սուրբ Զատկի տոնին ընդառաջ Վրաստանի հետ «սահմանը» (2008 թվականի վրաց-ռուսական պատերազմից հետո ռուսական կողմն այս շրջանը ճանաչել է անկախ պետություն, որից հետո Վրաստանից վերահսկվող տարածքների հետ օսական կողմն «անցակետեր» է տեղադրել) կբացվի Ջավայի և Ախալգորիի շրջանների բնակիչների համար։

Որոշումն ընդունվել է այսօր՝ ապրիլի 13-ին, Հարավային Օսիայի դե ֆակտո անվտանգության խորհրդի նիստում, որը նախագահել է դե ֆակտո նախագահ Ալան Գագլոևը։

Ըստ տեղեկության, Պերևի և Ռազդախանիի «անցակետերը» կբացվեն ապրիլի 14-ին, ժամը 08:00-ին և կփակվեն ապրիլի 18-ին, ժամը 20:00-ին:

Զատկի տոնի կապակցությամբ, որը նշվում է ապրիլի 16-ին, Թբիլիսիի կառավարական պատվիրակությունը քաղաքացիների ազատ տեղաշարժի հարցը բարձրացրել է մարտին Էրգնեթիում՝ միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի հարցերով հանդիպմանը։