Պետությունը կֆինանսավորի լյարդի փոխպատվաստման վիրահատությունը

Վրաստանի ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Զուրաբ Ազարաշվիլին կառավարության նիստի ավարտից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ պետությունն ամբողջությամբ կֆինանսավորի լյարդի փոխպատվաստման վիրահատությունը։

Ազարաշվիլիի խոսքով, մինչ այժմ վիրահատությունը մասամբ էր ֆինանսավորվում, սակայն այսուհետ և՛ ախտորոշման, և՛ վիրահատության ծախսերը ամբողջությամբ կֆինանսավորվեն։

«Կառավարության նիստում կարևոր որոշումներ ենք ընդունել։ Հարցերից մեկը վերաբերում է օրգանների փոխպատվաստման բյուջեի փոփոխություններին։

Լյարդի փոխպատվաստման դեպքում պետությունը 120 հազար լարիի վիրահատությունը ֆինանսավորել է ընդամենը 70 հազար լարիով։ Շատ դեպքերում խոսքը վերաբերում է մի հատվածի, որտեղ դժվար է մոբիլիզացնել մնացած 50 հազար լարին, և այդ պատճառով մենք որոշում ենք կայացրել ամբողջությամբ ֆինանսավորել վիրահատության ծախսերը՝ թե՛ ախտորոշման, թե՛ վիրահատության հետ կապված։

Լյարդի փոխպատվաստման դեպքում 120 հազար լարին այսօրվանից ամբողջությամբ կհատկացվի պետության կողմից»,- ասել է Ազարաշվիլին։