Արևելյան գործընկերության ինդեքսում Վրաստանը Հայաստանից առաջ է

Արևելյան գործընկերության (EaP) 2023 թվականի ինդեքսի վեց երկրների շարքում Վրաստանը զբաղեցնում է երրորդ տեղը, առաջին տեղը զբաղեցնում է Մոլդովան, երկրորդը՝ Ուկրաինան: Չորրորդ, հինգերորդ և վեցերորդ տեղերում միմյանց հաջորդում են Հայաստանը, Ադրբեջանը և Բելառուսը։

EaP քաղաքացիական հասարակության ֆորումի հրապարակած փաստաթղթում, առաջին երկու տեղերը հաստատում են Մոլդովայի և Ուկրաինայի ձեռքբերումները ԵՄ բարեփոխումների նպատակներին հասնելու գործում։

«EaP 2023 ինդեքսը ցույց է տալիս, որ ԵՄ թեկնածու այս երկու երկրներն անշեղորեն իրականացնում են համակարգային այնպիսի փոփոխություններ, որոնք Բրյուսելն ակնկալում է նրանցից՝ շարունակելու համար անդամակցության ուղու գործընթացը»,- նշված է փաստաթղթում։

Վրաստանի մասին փաստաթղթում ասվում է, որ երկիրը հետընթաց է ապրել բազմաթիվ ոլորտներում, ինչն արտահայտվում է քաղաքական բևեռացվածությամբ։ Երկրների ընդհանուր միավորները բաշխվել են հետևյալ կերպ.

  • Մոլդովա՝ 0,70,
  • Ուկրաինա՝ 0,66,
  • Վրաստան՝ 0,63,
  • Հայաստան՝ 0,61,
  • Ադրբեջան՝ 0,47,
  • Բելառուս՝ 0,45:

Ի դեպ, EaP-ը քաղաքացիական հասարակության մշակած տվյալների վրա հիմնված մոնիտորինգի գործիք է, որը ներկայացնում է Արևելյան գործընկերության վեց երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) ժողովրդավարության ուղղությամբ բարեփոխումների զարգացումները. լավ կառավարում և օրենքի գերակայություն, քաղաքականության մերձեցում ԵՄ-ի հետ և կայուն զարգացում: