Մարտի 18. Կորոնավիրուսի տվյալները Վրաստանում

Մարտի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 369 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  276 436 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է՝ 23 747 թեստավորում, որից 13 503-ը հակամարմինների թեստով, 10 244-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 378 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 269 384 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 9 մարդ, ընդհանուր՝ 3 674:

Դրականության ցուցանիշը՝ օրական 1.55%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 1.53%, վերջին 7 օրվանը՝ 1.33%: