Այս տարի շուրջ 300 գյուղական ամբուլատորիա կհամալրվի սարքավորումներով. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ ընթացիկ տարում նախատեսվում է շուրջ 300 գյուղի ամբուլատորիա համալրել համապատասխան բժշկական սարքավորումներով: 

Առողջապահության ոլորտի բարեփոխումների շրջանակներում պետական ​​բյուջեով կֆինանսավորվի գյուղական ամբուլատորիաների համալրումը: Հրամանագիրը, որի հիման վրա կկատարվեն բժշկական սարքավորումների գնումներ, կառավարությունը կհաստատի այսօրվա նիստում:

«Առողջապահության նախարարի նախաձեռնությամբ այս տարի կհամալրվի շուրջ 300 գյուղական ամբուլատորիա, ինչը կբարելավի բուժանձնակազմի աշխատանքային պայմանները, ինչպես նաև առաջնային առողջապահության ծառայությունները», — հայտարարել է Ղարիբաշվիլին: