Սամցխե-Ջավախեթիի 200 աշակերտի համակարգիչ կտրվի

Վրաստանի կրթության և գիտության նախարարության «Իմ առաջին համակարգիչը» ծրագրի շրջանակներում Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում, գերազանց առաջադիմություն ունեցող մոտ 200 աշակերտի անհատական համակարգիչներ կտրվեն:

Հարավային դարպասի՝ Ախալցխայի կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Խաթունա Խմալաձեն ասում է, որ գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտների ցուցակն արդեն ուղարկվել է նախարարություն, սակայն, թե նրանցից քանիսը համակարգիչ կստանան, չի հիշում. «Մոտ 80 աշակերտ»:

Ադիգենում 14 աշակերտ կստանա համակարգիչ, Ասպինձայում՝ 9-ը, Բորժոմիում՝ 39-ը, Նինոծմինդայում՝ 39 և 22 աշակերտ էլ Ախալքալաքում:

Ծրագիրն իրականացվում է ամբողջ Վրաստանում, իսկ աշակերտների պարգևատրումներն արդեն սկսվել են: