Վրաստանում հարցվածների մեծ մասը հակակրանք է տածում նախարար Ծուլուկիանիի նկատմամբ

Վրաստանյան ambebi.ge և kvirispalitra.ge լրատվական կայքերում ընթերցողները հնարավորություն են ստացել իրենց կարծիքը արտահայտել երկրի նոր կառավարության անդամների նկատմամբ։

Կայքերում անցկացված հարցմանը ընդհանուր առմամբ մասնակցել է 7000 մարդ, նրանք ասել են, թե գործող նախարարներից ու՞մ են համակրում, ում` հակակրում։

Հարցվածների զգալի մասը՝ 44 տոկոսը, նախարարների կաբինետից հակակրանք է տածում Թեա Ծուլուիանիի նկատմամբ: Հավելենք, որ Ծուլուկիանիի վարկանիշը հատկապես իջել է վերջին շրջանում ընթացող բողոքի ակցիաների ֆոնին, երբ Թբիլիսիի քաղաքային դատարանը աղմկահարույց վճիռ կայացրեց անչափահասների սպանության գործով։

«Նոր կառավարությունում պաշտոնը պահպանած ո՞ր նախարարին եք համակրում» հարցին պատասխանել է 5000 ընթերցող, նրանցից 28 տոկոսը նշել են Պատիժների և պրոբացիայի նախարար Կախա Կախիշվիլիին և Առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոյին: 19 տոկոսի համակրանքին արժանացել է ՆԳ նախարար Գիորգի Գախարիան:

Վրաստանի նորընտիր վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր ներկայացրել է կառավարության կառուցվածքային փոփոխությունները՝ նշելով, որ 14-ի փոխարեն այսուհետ կլինի 10 նախարարություն և պետնախարարի մեկ գրասենյակ:

Թողնել պատասխան