Վրաստանում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ

Վաղվանից մինչև փետրվարի 15-ը Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում է առանց տեղումների եղանակ: Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը հաղորդում է, որ փետրվարի 12-14-ը արևմտյան Վրաստանում սպասվում է առանց տեղումների, տաք եղանակ: Այսօր օդի ջերմաստիճանը կկազմի 13-18 աստիճան տաքություն:

Արևելյան Վրաստանում այսօր և վաղը առավոտյան սպասվում է թույլ անձրև և մառախուղ: Վաղը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 6-11, Թբիլիսիում՝ 9 աստիճան տաքություն:

Փետրվարի 13-14-ը երկրի արևելյան հատվածում, այդ թվում Թբիլիսիում առանց տեղումների եղանակ է կանխատեսվում: Օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի  9-14 աստիճանի: Թբիլիսիում սպասվում է 12 աստիճան տաքություն: