Վրաստանի խորհրդարանում 251 արտահաստիքային աշխատակից կա

Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանում արտահաստիքային աշխատակիցների թիվը հասնում է 251-ի:

«Interpressnews» լրատվականը խորհրդարանի աշխատակազմին է դիմել Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանի արտահաստիքային աշխատակիցների ու հրավիրված մասնագետների թվաքանակի տրամադրման խնդրանքով։

Պարզվում է, որ Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանը, որ աշխատանքերը սկսել է նախորդ տարի աշնանը, մինչ օրս տարբեր պայմանագրերով արտահաստիքային հիմունքներով աշխատանքի է վերցրել 251 քաղաքացու:

Լրատվականը տեղեկացնում է, որ, բացի այդ, խորհրդարանի աշխատակազմը այս օրերին 27 թափուր տեղերի համար մրցույթ է հայտարարել:

Թողնել պատասխան