Երեկվա օրը համառոտ. դեկտեմբերի 18

Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին պնդում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Ռուսաստանին ոչինչ չի տվել:

Վրաստանում 2023 թվականի 3-րդ եռամսյակի դրությամբ գրանցված է ընդհանուր առմամբ 1 մլն 647 հազար 629 տրանսպորտային միջոց:

2023 թվականի III եռամսյակում Վրաստանում ամսական միջին անվանական աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 16,3 տոկոսով (260,4 լարի) և կազմել 1855,4 լարի:

2023 թվականի նոյեմբերին Վրաստանից արտերկիր է փոխանցվել 31,3 մլն դոլար (84,6 մլն լարի), ինչը 0,5 տոկոսով պակաս է 2022 թվականի նույն ամսվա ցուցանիշից։

Վրաստանում արդյունահանվող նավթի և նավթամթերքի արտահանումն աճել է: Geostat-ի փոխանցմամբ՝ այս տարի 10 ամսում երկրից արտահանվել է 15,542 մլն դոլարի տեղական նավթ և նավթամթերք:

Թբիլիսիի երկինքը երկու տարի անց լիովին պաշտպանված կլինի: