Վրաստանից Հայաստան նավթամթերքի արտահանումն աճել է

Վրաստանում արդյունահանվող նավթի և նավթամթերքի արտահանումն աճել է: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ այս տարի 10 ամսում երկրից արտահանվել է 15,542 մլն դոլարի տեղական նավթ և նավթամթերք:

Նույն տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է 10,831 մլն դոլարի արտադրանք, իսկ 2021 թվականի 10 ամիսներին՝ 6,649 մլն դոլարի արտադրանք: Այս տարի վրացական նավթն ու նավթամթերքը ամենաշատն արտահանվել է Հունաստան, Շվեյցարիա և Արաբական Միացյալ Էմիրություններ։ Չորրորդը Հայաստանն է։

  • Հունաստան՝ 6,986 մլն դոլար,
  • Շվեյցարիա՝ 4,117 մլն դոլար,
  • Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 2,545 մլն դոլար,
  • Հայաստան՝ 913,6 հազար դոլար,
  • Թուրքիա՝ 200,7 հազար դոլար,
  • Ուզբեկստան՝ 196,4 հազար դոլար,
  • Ուկրաինա՝ 178,3 հազար դոլար,
  • Ադրբեջան՝ 158,9 հազար դոլար,
  • Լիբիա՝ 76,9 հազար  դոլար։

Փոքր քանակությամբ նավթ ու նավթամթերք է արտահանվել Եմեն, Լիտվա, Իրաք, Լեհաստան, Ղազախստան, Նիդեռլանդներ, Լիբանան, Սերբիա և Չեխիա: