Նախարարությունը կօգնի քաղցկեղով հիվանդներին՝ բուժվել արտերկրում

Վրաստանի առողջապահության նախարարությունը ծրագրում է պայմանավորվածություններ ձեռք բերել այն երկրների հետ, ուր քաղաքացիներն առավել հաճախ են մեկնում՝ օնկոլոգիական հիվանդությունների բուժման համար: 

Պետք է պայմանավորվել, որ բուժծառայություններն ավելի մատչելի լինեն՝ ասել է Վրաստանի առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Եկատերինա Տիկարաձեն:  

«Բուժման հետ կապված միգրացիան Վրաստանում բավական մեծ է, ուստի մեր գերատեսչությունը կաշխատի պետական մակարդակում բանակցություններ վարել երկրների հետ, որտեղ մեր քաղաքացիներն ամենից շատն են մեկնում, որպեսզի պացիենտները բուժվեն արտոնյալ գներով՝ քանի դեռ Վրաստանի առողջապահության համակարգն ի վիճակի չէ հիվանդների համար ապահովել համապատասխան ստանդարտներ ու բուժման որակ»,-ասել է Տիկարաձեն՝ հավելելով, որ նախարարությունը ձգտում է նոր մոտեցումներ ներդնել՝ օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշման ու բուժման համար:

Ըստ լաբորատոր տվյալների՝  (DataLab), 2017 թ-ին երկրի քաղաքացիները  բուժման վրա ավելի քան 3 մլն. լարի (ավելի քան 1 մլն. դոլար) են ծախսել, գումարի մեծ մասը՝ օնկոլոգիայի համար:

Վրաստանի քաղաքացիները բուժման համար ավելի հաճախ դիմում են Թուրքիայի կլինիկաներ: