Ակտիվիստ Իսակո Դևիձեի հետ Վրաստանի դատախազությունը դատավարական համաձայնություն է ձևակերպել, և նա դատապարտվել է մեկ տարի ազատազրկման։ Նրան մեղադրում են դատարանի նկատմամբ անարգանք ցուցաբերելու համար։
Որոշումը կայացրել է դատավոր Նինո Նաճկղեբիան։
Իսակո Դևիձեն բանտում կանցկացնի ևս վեց ամիս։
Իսակո Դևիձեն ձերբակալվել էր 2025 թվականի դեկտեմբերին վարչական կարգով` ոստիկանին վիրավորելու մեղադրանքով։ Դրանից հետո նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 366-րդ հոդվածով, որը նախատեսում է պատասխանատվություն դատարանի նկատմամբ անարգանքի դրսևորման դեպքում։ Դևիձեին մեղադրում էին դատավոր Զվիադ Ցեկվավային վիրավորելու համար։