ԵՄ անդամակցության բանակցությունների կասեցման մասին հայտարարությունից և Վրաստանում բողոքի ցույցերի մեկնարկից երկու տարի անց Թբիլիսիում կրկին տեղի է ունենում զանգվածային հանրահավաք։
Ցուցարարները երկու հոսքով շարժվում են Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքից և Հավլաբարի մետրոյի կայարանից դեպի Ազատության հրապարակ։ Նորաստեղծ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և նրանց կողմնակիցները միանում են հանրահավաքին Օրբելիանի հրապարակից։
Հանրահավաքը երկամյա բողոքի ցույցերի շարքի մի մասն է, որը ներառում է ամենօրյա հանրահավաքներ Թբիլիսիում, խորհրդարանի առջև և այլ քաղաքներում՝ վարչական շենքերի մոտ, երթեր և այլ միջոցառումներ։
Նոյեմբերի 28-ի բողոքի ակցիայի վերջնական նպատակակետը Ազատության հրապարակն է, որտեղ քաղաքական գործիչները կդիմեն քաղաքացիներին։