Վրաստանի ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են առևտրային բանկի դրամարկղի աշխատակցին՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի գումար հափշտակելու մեղադրանքով։
Քննության տվյալներով՝ մեղադրյալը տարբեր ժամանակներում անօրինական կերպով յուրացրել է բանկին պատկանող միջոցները՝ ընդհանուր առմամբ մինչև 800 հազար լարի (ավելի քան 308 հազար դոլար), որոնք նա օգտագործել է անձնական նպատակներով։
Հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, որը նախատեսում է մինչև 11 տարի ազատազրկում։