Սև ծովի ջրի որակը Վրաստանի ափի ողջ պարագծով նորմայի սահմաններում է

Ըստ Ազգային շրջակա միջավայրի գործակալության՝ մինչ օրս անցկացված լաբորատոր հետազոտությունների համաձայն, Սև ծովի ջրի որակը Վրաստանի ափի ողջ պարագծով նորմայի սահմաններում է։

Ըստ հաղորդման` Ազգային շրջակա միջավայրի գործակալությունը ամեն ամիս անընդհատ 12 կետում վերահսկում է Սև ծովի ջրի որակը։

«Սև ծովից վերցված նմուշները վերլուծության են ուղարկվում Ազգային շրջակա միջավայրի գործակալության մթնոլորտային օդի, ջրի և հողի վերլուծության հավատարմագրված լաբորատորիա, որը հագեցած է բարձր ճշգրտության գործիքներով և լիովին համապատասխանում է ժամանակակից չափանիշներին։

Ուսումնասիրությունները որոշում են հիդրոկենսաբանական և քիմիական պարամետրերը, այդ թվում՝ 13 ծանր մետաղ, նավթային ածխաջրածինների ընդհանուր պարունակությունը, 16 պոլիարոմատիկ ածխաջրածիններ,  նաև այլ ֆիզիկաքիմիական պարամետրերի խտությունը։

Գործակալության մինչ օրս անցկացրած լաբորատոր հետազոտությունների համաձայն՝ Սև ծովի ջրի որակը Վրաստանի ափի ողջ պարագծով նորմայի սահմաններում է», — նշված է հաղորդագրության մեջ: