Ջավախքցի մարզիկների հաղթանակը Թբիլիսիում

Մայիսի 11-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Կովկասի պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիայի (CPBF) կողմից կազմակերպված պրոֆեսիոնալ վարկանշային մարտերը։

Մարտերին մասնակցեցին Վրաստանը ներկայացնող ջավախքցի Արմեն Գրիգորյանն ու Արտյոմ Յորդանյանը։

63,5 կգ քաշային կարգում հանդես եկող Արմեն Գրիգորյանը պայքարեց Ադրբեջանը ներկայացնող Մալիկ Հասանովի հետ: 4 ռաունդ տևած պայքարից հետո, մրցավարների միաձայն որոշմամբ հաղթող ճանաչվեց Արմեն Գրիգորյանը։

91 կգ քաշային կարգում հանդես եկող Արտյոմ Յորդանյանը պայքարեց Իրանցի Ալի Դեհղանի հետ և առաջին իսկ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեց։

 

 

 

«Ալիք Մեդիայի» անձնակազմը շնորհավորում է մարզիկներին և մաղթում նորանոր հաջողություններ: