Հանրապետության և Ազատության հրապարակների վերականգնում, Ռուսթավելի պողոտայում գտնվող շենքերի թարմացում. սրանք այն նախագծերն են, որոնց իրականացումը Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է 2027 թվականին:
Այս 3 նախագծերի մասին կառավարության նիստի մեկնարկից առաջ, խոսել է Կախա Կալաձեն:
«Ռուսթավելի պողոտայի վերականգնումից հետո նախատեսվում են Հանրապետության հրապարակի ամբողջական թարմացման աշխատանքներ: Նախագծի շրջանակներում նախատեսված է 200 ավտոմեքենայի համար նախատեսված ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցում: Բացի այդ, պլանավորել ենք Ազատության հրապարակի վերականգնումը և Ռուսթավելի պողոտայում գտնվող շենք-շինությունների վերականգնումն ու թարմացումը:
Ռուսթավելի պողոտայում գտնվող բոլոր առկա շենքերն ամբողջությամբ կթարմացվեն և կկարգավորվեն: Այս աշխատանքների մեկնարկը նախատեսում ենք հաջորդ տարի»,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը: