Հունվարի 1-ից Վրաստանում կլուծարվի Դրամաշնորհների կառավարման գործակալությունը

2027 թվականի հունվարի 1-ից Դրամաշնորհների կառավարման գործակալությունը լուծարվում է: Համապատասխան որոշումը Իրակլի Կոբախիձեն ստորագրել է նոյեմբերի 24-ին:

Հանրային իրավունքի իրավաբանական անձ (ՀԻԻԱ) Պետական դրամաշնորհների կառավարման գործակալությունը ստեղծվել էր 2025 թվականի ապրիլի 15-ին: Դրան նախորդել էր «Օտարերկրյա ֆինանսավորման թափանցիկության մասին» օրենքի ընդունումը և «Դրամաշնորհների մասին» օրենքում փոփոխությունները, որոնց նպատակն էր սահմանափակել արևմտյան դոնոր կազմակերպություններից ստացվող դրամաշնորհային ֆինանսավորումը:

Որպես այլընտրանք՝ ստեղծվել էր Պետական դրամաշնորհների կառավարման գործակալությունը, և դրամաշնորհային գումարները հատկացվել էին պետական բյուջեից: