Ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվությամբ՝ Սաչխերե (Սարեկի)-Ուզունթա-Շքմերի-Զուդալի ճանապարհին արգելված է կցորդով և կիսակցորդով ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Նրանց հաղորդմամբ՝ արգելքը սահմանվել է ձյան տեղումների և ցածր ջերմաստիճանի պատճառով:
«Ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվությամբ՝ ինտենսիվ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով ներպետական նշանակության Սաչխերե (Սարեկի)-Ուզունթա-Շքմերի-Զուդալի ավտոճանապարհին ժամանակավորապես արգելված է կցորդով և կիսակցորդով ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ մնացած տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժն ազատ է»,- նշված է հաղորդագրության մեջ: