Քվեմո Փոնիճալայում պայթյունի հետևանքով հոսպիտալացված 31-ամյա Իլյա Իսաևը մահացել է:
Տեղեկությունը հաստատել է «Ազատություն» ռադիոկայանը։
Իլյա Իսաևը նոյեմբերի 19-ի պայթյունից հետո ծանր վիճակում տեղափոխվել էր այրվածքաբանական կենտրոն։ Նրա մահը հաստատել է այրվածքաբանական կենտրոնի ղեկավար Գուգա Քաշիբաձեն։