Լարսը փակ է

Ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվությամբ՝ Գուդաուրի (Փոստա)–Կոբի հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունն արգելված է:

«Միջազգային նշանակության Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի 93–107կմ Գուդաուրի (Փոստա)–Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի մակարդակը բարձր է, ինչի պատճառով նշված հատվածում ժամանակավորապես արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը:

Ավտոճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է»,- գրված է տարածված հաղորդագրության մեջ: