Ձգտումը դեպի ՆԱՏՕ ուղղված չէ որևէ մեկի դեմ. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Վրաստան-ՆԱՏՕ զորավարժություններ 2019»-ի մասնակիցներին է դիմել՝ ասելով, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի մասնակիցների թիվը 10-ով ավելացել է ու արդեն ՆԱՏՕ-ի 24 անդամ ու գործընկեր երկրները ներգրավված են այս ձևաչափի մեջ։

Զուրաբիշվիլին վստահեցրել է, որ Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամագրումը  և պետության պաշտպանողականության հզորացումն ուղղված չէ որևէ մեկի դեմ:

«Վրաստանն ինքնիշխան, ազատ երկիր է, ազատ ընտրություն է կատարում ու դաշնակիցներ ընտրում: Մեր այս ընտրությունը ոչ միայն հզորացնում է Վրաստանի պաշտպանողականությունն ու անվտանգությունը, այլ նաև աջակցում է տարածաշրջանում կայունության պահպանմանը»,- հայտարարել է Զուրաբիշվիլին: