Կենսապահովման նվազագույնը պակասել է 4,7 լարիով

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ 2023 թվականի հուլիսին, հունիս ամսվա համեմատ, կենսապահովման նվազագույնը պակասել է 4,7 լարիով։

Geostat-ի տվյալներով, հուլիսին աշխատունակ տարիքի տղամարդու ապրուստի նվազագույն չափը կազմել է 249,8 լարի։ Մինչդեռ 2023 թվականի հունիսին այս ցուցանիշը կազմում էր 254,5 լարի։

Իսկ ահա միջին սպառողի կենսամակարդակն այս տարվա 7-րդ ամսում սահմանվել է 221,3 լարի։ Մինչդեռ 2023 թվականի հունիսին վերջինս կազմում էր 225,4 լարի, իսկ 2022 թվականի հուլիսին՝ 217,3 լարի։

Ի դեպ, կենսապահովման մակարդակը սահմանվում է նվազագույն պարենային զամբյուղի հիման վրա։ Նվազագույն պարենային զամբյուղը պարենային ապրանքների սահմանված նորմատիվ զամբյուղ է, որը ներառում է աշխատունակ տարիքի մարդու բնականոն կյանքի և աշխատունակության համար ֆիզիոլոգիապես անհրաժեշտ սննդի քանակը: