Կհրավիրենք բոլորին, ում հետ ունենք դիվանագիտական հարաբերություններ. Զուրաբիշվիլին երդմնակալության արարողության մասին

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հաստատել է, որ երդմնակալության արարողությունը տեղի կունենա Թելավի քաղաքում: Այս մասին նա այսօր հայտնել է լրագրողներին:

«Երդմնակալության մանրամասների վերաբերյալ աշխատանք է տարվում: Ինչպես արդեն գիտեք, արարողությունը տեղի կունենա Թելավիում»,- ասել է Զուրաբիշվիլին:

Նրա խոսքով՝ երդմնակալության արարողությանը ներկա կլինեն արտերկրյա պատվիրակություններ:

«Արտերկրյա պատվիրակություններին կուղարկվեն հրավիրատոմսեր: Կհրավիրենք բոլորին, ում հետ ունենք դիվանագիտական հարաբերություններ: Արարողությանը, իհարկե, կմասնակցի Գիորգի Մարգվելաշվիլին նույնպես»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:

Վրաստանի նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին: