«Վարկեթիլի» կայարանի վերանորոգումը կավարտվի 1,5 տարում

Մետրոյի «Վարկեթիլի» կայարանի վերանորոգման համար Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը պայմանագիր է կնքել Mamison Construction ընկերության հետ:

Ըստ պայմանագրի՝ աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 12 մլն 760 հազար լարի (մոտ 4 մլն 253 հազար 333 դոլար)։ Ընկերությունը աշխատանքները պետք է ավարտի 18 ամսվա ընթացքում։

Նախագծի համաձայն՝ նախատեսվում է փոխարինել մետրոյի կայարանի վերին գավիթը, ստորին և ներքին հարթակների ինտերիերը՝ ներառյալ հատակը, լուսավորությունը, առաստաղը, օդափոխության համակարգերը, ջրի և էլեկտրականության լարերը։

Թբիլիսիի տրանսպորտային ընկերության տվյալներով՝ դեռևս հայտնի չէ, ուղևորների համար կփակվի թե ոչ մետրոյի կայարանը շինարարության իրականացման փուլում։

Նշենք, որ մետրոյի «Վարկեթիլի» կայարանի ստորին հարթակի առաստաղը փլուզվել էր 2018 թվականի հունվարին, որի հետևանքով տուժել էր 14 քաղաքացի։ Դեպքից հետո մինչև հիմա մետրոյի կայարանը չի վերանորոգվել։

Նշենք նաև, որ Mamison Construction  ընկերությունը վերանորոգում է նաև մետրոյի «Գոցիրիձե» կայարանը, որի բացման օրը մի քանի անգամ հետաձգվել է և դեռ փակ է։