Կվիրիկաշվիլին Խորհրդարանի նախագահի պաշտոնը չի ուզում

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին անդրադարձել է ընտրություներից հետո  խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու շուրջ խոսակցություններին: 

Կվիրիկաշվիլին նշել է, որ նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

«Այդ մասին մեծ աղմուկ բարձրացավ երեկ: Դա բացառված է:  Ես ուզում եմ մնալ  այն  պաշտոնում, որտեղ  այսօր եմ,  քանի որ դեռ շատ կարեւոր գործեր ունեմ ավարտելու»,-ասել է վարչապետը:

Կվիրիկաշվիլին անդրադարձել է նաև  Էկոնոմիկայի  նախարար Դմիտրի Քումսիշվիլիին` Վրաստանի    առաջին փոխվարչապետ նշանակելուն:  Ըստ վարչապետի.

«Դա կապված է նրա հետ, որ ես և  Կախա Կալաձեն ակտիվորեն  ներգրավվելու ենք  առաջիկա խորհրդարական  ընտրություններում»:   Ըստ նրա` տնտեսական  ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է  լավ թիմ և լավ համակարգում:

Թողնել պատասխան