Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ` սեպտեմբերի 21-25-ը երկրի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև:

Օդի ջերմաստիճանը արևմտյան Վրաստանի ցածրադիր գոտիներում կկազմի +26, +31 աստիճան, իսկ արևելյան Վրաստանում՝ +23, +28 աստիճան:

Մայրաքաղաք Թբիլիսիում հնարավոր է  թույլ անձրև տեղա: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-22-ին կկազմի +24,+26, իսկ սեպտեմբերի 23-25-ին՝ +27,+29 աստիճան: