Վրաստանում կորոնավիրուսից ևս մեկ մարդ է մահացել

Վրաստանում կորոնավիուսից 20-րդ պացիենտն է մահացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Մարինա Էզուգբայան:
Նրա խոսքով՝ 60 ամյա կինը, ում վիճակը կրիտիկական էր, մահացել է սեպտեմբերի 20-ին: Էզուգբայայի խոսքով՝ պացիենտը տեղափոխվել էր Աբխազիայից, նա կորոնավիրուսի հետ միասին այլ շնչառական հիվանդություններ է ունեցել:

Հիշեցնենք՝ Վրաստանում այսօր կորոնավիրուսով վարակի 193 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսը Վրաստանում. սեպտեմբերի 21-ի տվյալները