Երկրաշարժ Վրաստանում

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Volcano Discovery սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամցխե-Ջավախեթիում՝ Ախալքալաքից հարավ-արևելք։

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 2,6 մագնիտուդ։ Երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 08:45-ին։

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։