Շանն առանց դնչկալի կամ վզկապի զբոսանքի տուգանքը՝ 150 լարի

Բաց տարածքում շանն առանց դնչկալի կամ վզկապի զբոսանքի տուգանքները խստացվել են։ Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ՝ 76 ձայնով, հավանություն է տվել «Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» փոփոխություններին:

Ըստ նոր օրենքի՝ շան տերը 20 լարիի փոխարեն այժմ կտուգանվի 150 լարիով: Նույն տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելու դեպքում 50 լարիի փոխարեն կտուգանվի 300 լարիով:

Օրենքի փոփոխությամբ տուգանքի չափն ավելանում է նաև մանր ու խոշոր եղջերավոր անասուններին հսկողության տակ կամ առանց հսկողության թողնելու համար: Ըստ օրենքի՝ սեփականատերը 20 լարիի փոխարեն կտուգանվի 50 լաիրով: